Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև. ՀՀ ՊՆ

12:30, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Անհրաժեշտության դեպքում եռակողմ փաստաթուղթ կստորագրվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

| | |
3995 | 0
Facebook