Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ցավն էն ա, որ թե՛ զոհերի քանակը, թե՛ բանակցային փաստաթղթի կետերն իմանում ենք ՌԴ նախագահից»․ ակցիայի մասնակից

11:05, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Ցավն էն ա, որ թե՛ զոհերի քանակը, թե՛ բանակցային փաստաթղթի կետերն իմանում ենք ՌԴ նախագահից»․ ակցիայի մասնակից

ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները զրուցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։
     «Ես գտնում եմ, որ պատերազմը դեռ չի ավարտվել, հայոց բանակի ռեսուրսները շատ արագ պիտի մոբիլիզացվեն, քանի որ փաստաթղթի հետ երբևէ չենք կարողանալու կենսաբանորեն հաշտվել»,- ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց պատգամավորը։ Արմեն Խաչատրյանը միաժամանակ հայտնեց, որ չի պատրաստվում անվստահություն հայտնել վարչապետին։
     «Ցավն էն ա, որ թե՛ զոհերի քանակը, թե՛ բանակցային փաստաթղթի կետերն իմանում ենք Ռուսաստանի նախագահից ու դեռ շատ բաներ ենք իմանալու»,- դիմելով իմքայլական պատգամավորին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

| | |
2227 | 1
Facebook