Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված․ «Ժողովուրդ»

09:35, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել:

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները:

Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված»։

Մանրամասները` թերթի համարում:

| | |
5947 | 0
Facebook