Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրաժարականների շքերթը կշարունակվի․ «Հրապարակ»

08:18, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
Հրաժարականների շքերթը կշարունակվի․ «Հրապարակ»

«Հրաժարականների շքերթը շարունակվում է։ Երեկ մի խումբ պաշտոնյաներ էլ հրաժարականներ տվեցին՝ ԱԱԽ գրասենյակի ղեկավարը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը։ Ապա տեղեկացանք, որ ընդունվել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականը, և դիմումներ են տվել բոլոր մյուս երեք փոխնախարարները, սակայն ԱԳՆ-ից հայտարարեցին, որ նրանք շարունակում են պաշտոնավարել, ինչը թերս նշանակում է, որ դիմումները դեռ չեն ընդունվել։

Օրվա վերջում լուր ստացանք, որ հրաժարականի դիմում են ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարն ու փոխնախարարը։ Ֆելիքս Ցոլակյանի և Արմեն Հարությունյանի հրաժարականի փաստը ԱԻՆ խոսնակը հաստատեց։ Մեր տեղեկություններով, վաղը ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են հրաժարական ներկայացնելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
4242 | 0
Facebook