Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

«Խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած մարդիկ․ «Հրապարակ»

08:15, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած մարդիկ․ «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ «դավաճանների» փնտրտուքով է զբաղված ու հետևողականորեն հայտարարում է, որ վճռական պահին շատերն են լքել առաջնագիծը՝ դրանով փորձելով արդարացնել ռազմաքաղաքական ղեկավարության պարտությունը, Արցախում նրա թիրախ դարձածները խոսում են այն մասին, որ «խրամատն» առաջինը լքել են հենց ԱՀ նախագահի նշանակած մարդիկ։

Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, և սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։

Պետական պաշտոնյաների մի մասին Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց դեռ պատերազմի փուլում՝ Հայաստան փախչելու համար, մի քանիսն էլ ազատվեցին պատերազմից հետո՝ իբրև բողոքի նշան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
6275 | 0
Facebook