Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանուն աշխարհի 10 միլիոն հայության ապագայի, վաղվա օրվա և գալիք սերունդների, հեռացե՛ք». Թևան Պողոսյան

23:20, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Հանուն աշխարհի 10 միլիոն հայության ապագայի, վաղվա օրվա և գալիք սերունդների, հեռացե՛ք». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե դու հա ասա, որ մեր անվտանգության գրավականը մեր ազգային միասնությունն է...
     Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն:
     Պուտինի այսօրվա բացահայտումներից հետո հուսամ, որ հիմա էլ մեզ չեն ասելու, որ երեկվա ԱԺ-ում մի քանի ժամ բացատրությունները նորից սխալ ենք հասկացել։
     Հեռացեք, որ նաև հետո մեկ այլ հնարավորություն բացվի կարգավիճակ բանակցելու համար, նորից վարի չտանք, նորից չգցենք ոտքներիս։ Արդեն կան բավարար առաջարկներ գործընթացի մասին։ Ընտրեք որևէ մեկը և արեք առաջին քայլը դեպի ապագա հայկական ազգային միասնական օրակարգը։ Մեր ճգնաժամերն այլևս բազմազան են՝ տնտեսական, սոցալական, առողջապահական, մշակութային, կրթական, օրենսդրական, արդարադատական, ռազմական, անվտանգային, բայց ամենակարևորը մեր ազգային գոյատևմանն է։ Հանուն աշխարհի 10 միլիոն հայության ապագայի, վաղվա օրվա և գալիք սերունդների հեռացե´ք. հեռացեք, որ օր առաջ սկսենք երկարատև ազգային երազանքի ճանապարհի առաջին քայլերը։
     Բավ է հայի արյուն տեսնելը, բավ է հայի կոտրած ոգի տեսնելը։ Արեք առաջին քայլը՝ անարյուն, բանակցված, միասնական։
     Միևնույն է` չլինի այսօր, կլինի 2023-ին, պարտվելու եք, բայց ձեր նոյեմբերի 10-ի պարտությունը բավ է մեզ համար։ Ձեր այլ անձնական պարտությունը էլ մի պարտադրեք ամբողջ մի ազգի։ Նույնը նաև Արցախին է վերաբերվում։
     Հ.Գ. Տեղադրում եմ քոմենթներում երեք գրառումների հղումներ 2018-ի սեպտեմբերից. հուսամ մինչ արձագանքելը, դրանք էլ կկարդաք և կհասկանք ինչումն է ցավս»:

| | |
5003 | 1
Facebook