Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը՝ Հայաստանի պարտության պատճառների մասին

22:25, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը՝ Հայաստանի պարտության պատճառների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ «փողոցի» միջոցով ներքաղաքական կյանքի կազմակերպումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, պետք է համախմբել հասարակությանը, այլ ոչ թե պառակտել այն։ «Պատերազմող, կամ էլ մարտական գործողությունների վերսկսման վտանգի մեջ գտնվող պետությունը, ինչպիսին որ եղել է (Հայաստանը-խմբ.) բոլոր նախորդ տարիների ընթացքում, իրավունք չունի իրեն պահելու այդ կերպ, այդ թվում՝ իշխանության կազմակերպման հարցում: Չպետք է հասարակությունը ճեղքի ներսից: Սա միանգամայն անընդունելի է, հակաարդյունավետ և առավելագույնս վտանգավոր: Իմ կարծիքով, մենք ականատեսն ենք դառնում այս ամենի հետևանքների»,- ասել է Պուտինը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցազրույցի ժամանակ:

20237 | 2
Facebook