Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թե՛ նախկիններ, թե՛ ներկաներ, ժողովրդի անունից մի՛ խոսեք»․ Վահան Թումասյան

01:25, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2020 թ.
«Թե՛ նախկիններ, թե՛ ներկաներ, ժողովրդի անունից մի՛ խոսեք»․ Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե՛ նախկիններ, թե՛ ներկաներ, ժողովրդի անունից մի խոսեք, չկա այլևս ձեր բաժին ժողովուրդը, դուք սպանեցիք նրանց․․․․
     Ամեն ինչ անում եմ, որ ինձ զսպեմ, ֆեյսբուքյան հայհոյող ու անիծող, անկապ փիլիսոփայող ու գրանդ լվացող, սուտի հեղափոխականների ու այսպես կոչված ինքնահռչակ պետական գործիչների, հազար ու մի երկրի հատուկ ծառայություններին կոպեկներով տրված ու նմանների դատարկաբանություների ու խոսակցությունների մեջ չներքաշվելու համար, փորձում եմ հեռու մնալ, չեմ ուզում հիասթափվել կյանքից ու հայրենիքից, օրվա մեծ մասը սարերում եմ անցկացնում, գյուղերում, փորձում եմ հնարավորություն գտնել ու մեկի մատից փուշ հանել, քարը քարին դնել։
     Մի կերպ կարողանում եմ ինձ ստիպել լռել, նույնիսկ նեղ շրջապատում չբարձրաձայնել այն ամենը, ինչ ներսիցս քանդում է, այն ինչ մտածում եմ․․․
     Բայց․․․ բայց երբ տեսնում եմ ոմանց, անգամ ժամանակին աղետից անտուն մնացած մարդկանց ու երեխաների ունեցվածքը քամուն տված, բարոյազուրկ կերպարով հասարակությանն ու պետական կառույցները քայքայող սրբապիղծների կողմից ատելության քարոզի տարածումը, երբ ակամա կարդում եմ աշխարհասփյուռ անկիրթ ու անդաստիարակ պահվածքով կանանց հայհոյանքները բոլորի հանդեպ, լինի հերոս, հայ եկեղեցի, թե նրա սպասավոր, մտավորական, թե հասարակ մահկանացու․․․ այո, չի խնայվում ոչ մեկը, հայ խոսքը երբեք այսքան իմաստազրկված չի եղել։
     Հատուկ չեմ ուզում անդրադառնալ հերոսաբար նահատակված մեր երեխաների հիշատակը արժեքազրկելու սրբապիղծ արարքներին․․․
     Հավատացեք, ատելության այդ թափանիվը կանգնեցնելու ժամանակն է»։

| | |
3093 | 0
Facebook