Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Աշոտ Ղուլյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

20:20, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Աշոտ Ղուլյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին:
     Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

| | |
2355 | 0
Facebook