Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել». Արայիկ Հարությունյան

20:00, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել». Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ
     Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել:
     Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
     Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
     Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:

| | |
3488 | 0
Facebook