Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

19:50, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները չորեքշաբթի օրը կլինեն Մոսկվայում: Նրանք կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին RIA-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սպասվող հանդիպման մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիան:

9648 | 0
Facebook