Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է գեներալ-լեյտենանտներ Իգոր Կուտրովսկուն և Վլադիմիր Սոլովյովին

19:25, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանն ընդունել է գեներալ-լեյտենանտներ Իգոր Կուտրովսկուն և Վլադիմիր Սոլովյովին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:

Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»:

| | |
4506 | 0
Facebook