Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները». ՊՆ խոսնակ

19:35, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էր վերջին երկու ամիսները: Այս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորին, սպային, կամավորականին և խաղաղ բնակչին: Արհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի, առաջնագծում թե թիկունքում, բժիշկ թե բուժքույր, դիմակայում էին ամենօրյա մարտահրավերներին: Մասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ, ոչ միայն հոսպիտալներում, այլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում, ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:
     Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում, հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները»:

| | |
4730 | 0
Facebook