Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևն ու նրա կինը հայտնվել են իրանական դիպուկահարի նշանառության տակ». Նաիրի Հոխիկյան

18:40, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Ալիևն ու նրա կինը հայտնվել են իրանական դիպուկահարի նշանառության տակ». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևն ու նրա կինը հայտնվել են իրանական դիպուկահարի նշանառության տակ...

Սա, իհարկե, մեր հարևան Իրանի ուղերձն է Ադրբեջանին՝ տեղեկատվական առումով: Արցախի հարավային շրջանները, որոնք հայտնվել են Ադրբեջանի իշխանության ու ահաբեկիչների հսկողության տակ, միաժամանակ անպաշտպան են իրանական նշանառուներից: Այս լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի մեդիադաշտում:

Այսկերպ Թեհրանը փաստացի զգուշացնում է Բաքվին ու Անկարային, որ սահմանային ամբողջ գոտին իր մշտադիտարկման տակ է, և փորձ չպետք է արվի՝ խախտելու սահմանի կայունությունը Ադրբեջանի ձեռքով:

Իրանի շուրջ լարվածությունը իր տրամաբանական հունով մեծանում է»:

| | |
17325 | 0
Facebook