Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 05 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Նախարարն ու ԶՈՒ-ի մի շարք պատասխանատուներ պետք է արդեն հրաժարական տված լինեին»․ Անդրանիկ Քոչարյան

17:35, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Նախարարն ու ԶՈՒ-ի մի շարք պատասխանատուներ պետք է արդեն հրաժարական տված լինեին»․ Անդրանիկ Քոչարյան

««Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
     «44 օր տևած պատերզամից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձևավորված անվտանգային համակարգը քայքայվեց։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը։ Իսկ արդեն պատերազմից հետո, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու և բանակն ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետևանքները՝ այն ժամանակվա ԶՈՒ կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, թե հաղթել ենք»,- նկատեց Քոչարյանը։
     Նրա խոսքով՝ արդեն այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում ԶՈւ գլխավոր շտաբի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու ու ղեկավարելու «լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ աննպատակ չհիմնավորված ու կասկածելի գնումները, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները և այլն հանգեցրին այս ամենին»։
     «Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և ԶՈՒ-ի այն պատասխանատուները, ովքեր աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին»,- հավելեց նա։

| | |
3212 | 1
Facebook