Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին

14:00, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայի դրամատիկական թատրոնում տեղի է ունենում դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը։ Այն բաց ձևաչափով է. արտիստին կարող են հրաժեշտ տալ բոլոր ցանկացողները:

Արարողությունից հետո արտիստին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին։

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ին։ Նա 85 տարեկան էր։ Նրա ընկեր Արթուր Սողոմոնյանն նշել է, որ մահվան պատճառը դերասանի տարիքն ու հիվանդություններն են եղել։

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին
7953 | 0
Facebook