Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»․ Ալիև

13:55, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ բուն ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետությունը։ Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել։ Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական։ Իմ ելույթներն ամենուր են, դրանք հրապարակվել են։ Ես ասել եմ այդ խոսքերը և պաշտպանում եմ դրանք»,- հայտարարել Է Ալիևը Ֆիզուլիի շրջանում ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է»։ «Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա մեկ ադրբեջանական պետություն՝ բազմազգ, բազմադավան։ Կա առաջադեմ ադրբեջանական պետություն։ Բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են նորմալ, խաղաղության և փոխըմբռնման պայմաններում: Հայ ժողովուրդը նույն կերպ է ապրելու, հայ ժողովրդի հետ խնդիր չունենք»,- ասել է Ալիևը։

19003 | 1
Facebook