Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ամբիոնում քննարկվելու է միայն 1 հարց՝ Փաշինյանի հրաժարականը». Նաիրա Զոհրաբյան

10:25, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Այս ամբիոնում քննարկվելու է միայն 1 հարց՝ Փաշինյանի հրաժարականը». Նաիրա Զոհրաբյան

«Այսօր, այս դահլիճում պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում և Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Այլ հարցի քննարկման որևէ բարոյական իրավունք չունենք մենք այս դահլիճում»,- այսօր՝ ԱԺ-ում նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետք է խորհրդարանը «բռնի Փաշինյանի ձեռքը, քանի դեռ վերջինը չի հասցրել նոր ավերածություններ անել»:

«Մենք պետք է քննարկենք այստեղ ու փորձենք մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ փրկել հայտարարության տակ եղած այն կետերը, որոնք վերաբերում են այլևս ՀՀ անվտանգությանը, Մեղրիին, ՀՀ տարածքներին և փորձենք փրկել Արցախից այն ինչը հնարավոր է»,- հայտարարեց նա:

7680 | 4
Facebook