Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միտինգավորներն ասում են՝ համաձայնագիրը չենք կարողանալու փոխել, քանի որ Պուտինի ստորագրությունն էլ կա». Արման Ղարիբյան

01:20, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Միտինգավորներն ասում են՝ համաձայնագիրը չենք կարողանալու փոխել, քանի որ Պուտինի ստորագրությունն էլ կա». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միտինգավոր կուսակցության ղեկավարին լրագրողը հարցնում է՝ քննարկե՞լ եք, թե ով է լինելու Հայաստանի կողմից բանակցող, որպեսզի այս համաձայնագրի կետերը փոխվեն։

Ուշադրություն՝ պատասխանը։

1) Համաձայնագիրը չենք կարողանալու փոխել, քանի որ Պուտինի ստորագրությունն էլ կա։
     2) Չենք քննարկել, թե ով է լինելու բանակցողը (վարչապետն ու արտգործնախարարը)։
     3) Մեր նպատակն է, որ կառավարությունը հեռանա, իսկ հայ-ռուսական հարաբերությունները կրկին բարեկամական դառնան։

Այսինքն՝ ինչ են ուզում ու բաց տեքստով ասում։ Ասում են՝ թող Փաշինյանը գնա, մենք գանք իշխանության, մեր մեջ կորոշենք, թե ով կլինի վարչապետ, բայց հույս չունենանք, որ տված տարածքները հետ ենք բերելու, քանի որ մենք ո՞վ ենք, որ Պուտինի դեմ դուրս գանք։

Հա, փոխարենը առաջարկում են լինել ավելի ռուսամետ, կարծես թե հաջորդ իշխանությունը (ով էլ լինի) որևէ այլ ընտրություն ունի»։

7420 | 2
Facebook