Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել»․ ՊՆ ներկայացուցիչ

21:00, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել»․ ՊՆ ներկայացուցիչ

«Այն զինվորների, քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչ հեռախոս է եղել զինվորի կամ սպայի մոտ, պատրաստում ենք բազա», -այս մասին լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չնշեց՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբարդ հատվածներում.

«Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են։ Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և ստանում ենք ցուցանիշներ»:

Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, բայց քննարկվում է այդ տարածքներ մտնելու հնարավորություն ստանալու հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել»․ Վիտալի Ոսկանյան․ ՊՆ ներկայացուցիչ
11013 | 0
Facebook