Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել»․ ԻԻՀ ԱԳՆ

14:50, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
«Իրանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել»․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանի հյուսիս-արևմտյան սահմանները չեն փոխվել: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը: Փոխանցում է Mehr-ը:
     «Անցած շաբաթ մենք հանդիպեցինք ԶԼՄ-ների մի շարք անհիմն հայտարարությունների այն մասին, որ ղարաբաղյան ճգնաժամից հետո տարածաշրջանի քարտեզը կփոխվի։ Այս առումով մի քանի կեղծ քարտեզներ են հրապարակվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է ճգնաժամի ցանկացած մշտական կարգավորում և ձգտել է այն կարգավորել խաղաղ ճանապարհով վերջին 3 տասնամյակների ընթացքում։ Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը կնպաստի այդ գործընթացին»,- հայտարարել է Սաիդ Հաթիբզադեն՝ հայտարարելով, որ քարտեզի մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել:

«Մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում այլևս չեն լինի թաքֆիրիստներ և ահաբեկչական խմբավորումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ղարաբաղյան ճգնաժամի խաղաղ կարգավորումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից։
     Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Իրանի ունեցած դերի և տարածաշրջանում թուրք խաղաղապահների տեղակայման մասին՝ նա ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դեր է ունեցել և շարունակելու է ունենալ տարածաշրջանի բոլոր իրադարձություններում։ Այս հակամարտության միակ մշտական լուծումը երկրների ինքնիշխանության և սահմանների հարգումն է, և մենք ողջունում ենք այն ամենը, ինչը նպաստում է դրան»։

6169 | 0
Facebook