Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

12:30, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդին՝ հայտարարելով, որ այդ մարմինն արդյունավետ որոշումներ չի կայացնում:

Նա նշել է, որ իր խնդիրներից մեկը քաղաքական առումով ուժեղ Եվրոպայի ամրապնդումն ու ձևավորումն է։

«Եթե ցանկանում ենք համագործակցություն հաստատել՝ հավասարակշռված բևեռները պետք է հնարավորություն ունենան ձևավորել նոր բազմակողմանի համագործակցություն, այսինքն՝ տարբեր տերությունների միջև երկխոսություն, ինչն անհրաժեշտ է համատեղ որոշումների ընդունման համար։ Բազմակողմանի համագործակցության շրջանակները թուլացած են, քանի որ դրանք արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր չի առաջարկում օգտակար որոշումներ»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը Grand Continent պարբերականին։

6081 | 0
Facebook