Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ կասկած չկա. ես եմ թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար». Նիկոլ Փաշինյան

11:30, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
«Որևէ կասկած չկա. ես եմ թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ընդունում է, որ ինքն է Արցախի հարցում տեղի ունեցածի պատասխանատուն։

«Որևէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե պայմանական ասենք` մեր ժողովրդի դատի առաջ։ Բայց, որպեսզի դատավորը` ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ 2018-ի մայիսին բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, և հարցը մտել էր «տարածքներ ոչինչի դիմաց» տրամաբանության փուլ։

Վարչապետը շեշտեց, որ դեռ 2018թ–ին որոշ ՀՀԿ–ականները հայտարարում էին, որ ԼՂ–ի շուրջ բարդություններ են լինելու, տարածքներ են հանձնվելու և այլն. «Այստեղ կարող է լինել 3 տարբերակ. կա՛մ այդ մարդիկ մարգարեներ են, կա՛մ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր ենք, որ հատուկ եկել հասել ենք իշխանության, որ Արցախի համար բարդություններ ստեղծենք, և երրորդ` այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցն ու ինչ անխուսափելի կոնսենսուս կա և ինչ խնդիր է դրված ԼՂ–ի և ՀՀ –ի առաջ»,– ասաց Փաշինյանը։

7448 | 0
Facebook