Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 549 և մահվան 25 նոր դեպք

11:15, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 549 և մահվան 25 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ը՝ առողջացած, 1788-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք: Ունենք 881 առողջացած և 25 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է»:

2711 | 0
Facebook