Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ աղմկահարույց գրառման մասին

10:50, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ աղմկահարույց գրառման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անրադարձավ իր՝ վերջին աղմկահարույց գրառմանը:

«Մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: «Տղե՛րք, դուք ճիշտ եք: Սպասում եմ ձեզ Երևանում». ահա, այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա: Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են, վերադառնում հայրենիք: Այդ խմբերից շատերը, նույնիսկ ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպենք»,- ասաց նա:

Անդրադառնալով «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» նախադասությանը՝ վարչապետն ասաց. «Իհարկե, սա բավականին կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով այն՝ որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոանական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո՛, այս ձևակերպումը օգտագործել եմ, և սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ հանդիպումից հետո վերջնականորեն կմարեն այն բոլոր խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այսպես շարունակ...: Առաջնագծից ոչ մեկ ՀՀ և Երևան չի գալու զինված, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, որտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են»:

9358 | 0
Facebook