Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն իր ընդդիմադիրներին անվանեց պատերի տակ վնգստացողներ. RIA

01:15, երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2020 թ.
Փաշինյանն իր ընդդիմադիրներին անվանեց պատերի տակ վնգստացողներ. RIA

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «սպասում է Երևանում առաջնագծից եկող տղաներին», որպեսզի լուծի իր ընդդիմադիրների հարցը, որոնց նա անվանել է «պատերի տակ վնգստացողներ», գրում է RIA-ն:

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում ռուսական լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ «վնգստացող» արտահայտությունը Փաշինյանը կիրառել է դատավորների նկատմամբ: «Ի պատասխան կիրակի օրը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց դատավորներին չտրվել իշխանության և ընդդիմության ճնշումներին՝ նշելով, որ այժմ վերջնականապես պետք է պատասխան տրվի՝ «մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված անկեղծ պրոֆեսիոնալներ»»,- գրում է RIA-ն:

10621 | 2
Facebook