Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ «Ադրբեջանը բազմազգ ու բազմադավան երկիր է և բոլոր կրոնների իրավունքներն ու ազատությունները երկրում պահպանվում են»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։
Ալիևը վստահեցրել է Պուտինին, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը, և քրիստոնյաները կկարողանան օգտվել դրանցից»։