Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը վստահեցրել է, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը»

00:50, կիրակի, 15 նոյեմբերի, 2020 թ.
Ալիևը վստահեցրել է, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում Ալիևը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ «Ադրբեջանը բազմազգ ու բազմադավան երկիր է և բոլոր կրոնների իրավունքներն ու ազատությունները երկրում պահպանվում են»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Ալիևը վստահեցրել է Պուտինին, որ «Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների անվտանգությունը, և քրիստոնյաները կկարողանան օգտվել դրանցից»։

10253 | 1
Facebook