Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով

20:20, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը կանցկացվի բաց ձևաչափով՝ պահպանելով բոլոր սանիտարական միջոցառումները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դերասանի պաշտոնական ներկայացուցիչ և ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Արարողությունը բաց է լինելու: Սակայն կպահպանվեն նախազգուշական բոլոր միջոցառումները: Այդ իսկ պատճառով խնդրանք երկրպագուներին՝ եկե՛ք դիմակներով»,- ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

5723 | 0
Facebook