Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Արցախում զոհվածների հիշատակին

17:35, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսաստանի հայկական եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Արցախում զոհվածների հիշատակին

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինվորների հիշատակին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է թեմի մամուլի ծառայությունը:

«Այո, կլինեն զինվորների հիշատակի արարողություններ Ռուսաստանի եկեղեցիներում»,- ասել են մամուլի ծառայությունից։

Ըստ թեմական կայքի` Ռուսաստանում կա 36 հայկական եկեղեցի: Մոսկվայում են գտնվում Տիրոջ Պայծառակերպության տաճարը, Սուրբ Հարություն և Սուրբ Խաչ եկեղեցիները, ինչպես նաև՝ Սուրբ Գեորգի մատուռը: Թեմի մի քանի եկեղեցի գտնվում է նաև Ղազախստանում, Մոլդովայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուզբեկստանում և հենց Հայաստանում:

Նոյեմբերի 13-ին, ըստ թեմի կայքում տեղադրված տեղեկատվության, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էին արել նոյեմբերի 22-ը Լեռնային Ղարաբաղում պատերազմում զոհված զինվորների հիշատակի օր հռչակել և պատարագներ մատուցել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:

5506 | 0
Facebook