Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիից տեղափոխելու մասին

13:10, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիից տեղափոխելու մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար, այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
     Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»:

24839 | 0
Facebook