Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող ցուցարարի դին

11:50, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ԱԺ նախագահի աթոռին նստած ծխող ցուցարարի դին

«Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դի, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին և ծխել»,- սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ը ճշտեց ոստիկանությունից։

Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են Ոստիկանությունից:

77381 | 1
Facebook