Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 4 հազարը

21:35, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 4 հազարը

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
     «Մարտերի արդյունքում զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորներինը՝ ավելի քան 8 հազարը, փախստականների թիվը, ըստ տարբեր տվյալների, տասնյակ հազարավոր է», - ասել Է Պուտինը՝ նշելով, որ ավերվել են «շատ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
     Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են, արձանագրել Է Պուտինը:
     «Հուսով եմ, որ այլևս չենք օգտագործի այդ բառակապակցությունը՝ «ղարաբաղյան հակամարտություն»,- ասել Է Պուտինը։
     Նա նաև ակնկալում է միջազգային աջակցություն Ռուսաստանի միջգերատեսչական կենտրոնի աշխատանքին։

13227 | 0
Facebook