Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն Ղարաբաղը». Զախարովա

15:20, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
«Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի օտարերկրյա գրոհայինները լքեն Ղարաբաղը». Զախարովա

Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա գրոհայինների ներկայության հարցը կլուծվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
     «Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել»,-ասել է դիվանագետը՝ հավելելով, որ այդ հարցի լուծման համար պետք է ջանքեր գործադրեն բոլոր այն կողմերը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ։
     Զախարովան հստակեցրել է, որ ռուսական կողմից այդ հարցով զբաղվում են ռազմական փորձագետները։ «Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների կոնկրետ աշխատանք և հետո արդյունքների մասին հաշվետվություն, այլ ոչ թե հակառակը»,-հավելել է նա:

6309 | 0
Facebook