Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ չի լինի»․ Պեսկով

13:35, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
«Հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ չի լինի»․ Պեսկով

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններից հետո ՌԴ-ում հայկական և ադրբեջանական համայնքների միջև կոնֆլիկտ չի լինի. 2 սփյուռքն էլ իրեն շատ պատասխանատու է պահում, ընդգծել է նա։
     «Ոչ, այս հարցում ես ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ»,-ասել Է Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ ի պատասխան այն ենթադրության, որ Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների միջև բախումներ տեղի կունենան։
     Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ-ում բնակվող հայերն ու ադրբեջանցիները ռուսական հասարակության հարգարժան անդամներ են:
     «Նրանք բոլորն էլ հասարակության հարգված ու պատասխանատու անդամներ են, որոնք շատ լավ հասկանում են, որ այստեղ նրանք պետք է առաջնորդվեն Ռուսաստանի Դաշնության օրենքներով»,-նշել է Պեսկովը։
     Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում այլ ազգությունների նկատմամբ ցանկացած ատելության դրսևորում պատժվում է օրենքով։

5609 | 2
Facebook