Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու է Ռուսաստանին հաջողվել միջնորդ դառնալ Ղարաբաղում

13:05, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու է Ռուսաստանին հաջողվել միջնորդ դառնալ Ղարաբաղում

Ռուսաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, նման մոտեցումը թույլ է տվել անկողմնակալ միջնորդի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
     «Միայն այն փաստը, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ գիտեք։ Մենք Հայաստանի հետ ԵվրԱզԷՍ-ում ենք, ՀԱՊԿ-ում։ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք դարեր շարունակ հարաբերություններ ենք կառուցել, նույնը նաև ադրբեջանցիների հետ է։ Եվ մենք թանկ ենք գնահատում մեր պատմական բարեկամությունը թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ Հայաստանի ժողովրդի հետ։ Միայն այդ մոտեցումը Ռուսաստանին թույլ տվեց անաչառ միջնորդի դեր կատարել»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:

6967 | 0
Facebook