Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1703 և մահվան 29 նոր դեպք

11:10, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1703 և մահվան 29 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ը՝ առողջացած, 1697-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է»:

2608 | 0
Facebook