Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան մտադիր է մասնակցել Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպմանը

01:20, ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ.
Ֆրանսիան մտադիր է մասնակցել Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպմանը

Ֆրանսիան հաջորդ շաբաթ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի հանդիպումներին Մոսկվայում, ապա՝ ՄԱԿ-ում։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը։
     «Լեռնային Ղարաբաղում հրադադարը լավ նորություն է»,- նշել է նա: «Բայց պետք է, որ այն ամբողջությամբ պահպանվի»։
     Նրա խոսքով՝ «այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա պետք է շարժվել դեպի հակամարտության կարգավորում»: Նախարարը հիշեցրել է, որ այդ ճգնաժամի կարգավորման համար ստեղծվել է Մինսկի խումբ, որն այժմ շարունակում է իր գործունեությունը։
     «Դրա համանախագահներն են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և ես»,- նշել է ֆրանսիացի նախարարը: «Հաջորդ շաբաթ նախատեսվում են հանդիպումներ Մոսկվայում, ապա Նյու Յորքում։

5373 | 0
Facebook