Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքական խաղաղապահները չեն ուղարվկի Լեռնային Ղարաբաղ». Լավրով

14:25, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
«Թուրքական խաղաղապահները չեն ուղարվկի Լեռնային Ղարաբաղ». Լավրով

«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձեր չի տեսնում։

«Առայժմ ես չեմ տեսնում նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ:

5593 | 0
Facebook