Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չպետք է համակերպվենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքի հետ»․ ԱՄՆ կոնգրեսական

13:10, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
«Չպետք է համակերպվենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքի հետ»․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, որպեսզի աշխատեն գործընկերների հետ՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի։ Ո՞վ է կազմել հրադադարի այս համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը։ Սա ամերիկյան ղեկավարության բացակայության արդյունք է։ Մենք չպետք է համակերպվենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքի հետ։ Մենք սա չպետք է դիտարկենք որպես վերջնական կարգավորում։

Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված բռնություններին, անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունն ակնհայտ էր և Հայաստանի ժողովրդի համար հանգեցրեց աղետալի արդյունքների»,- գրել է Շերմանը։

12038 | 1
Facebook