Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»․ Արոնյան

08:25, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
«Հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»․ Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրել է․ «Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»:

5130 | 1
Facebook