Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խոսքը Ղարաբաղում թուրք զինվորների ներկայության մասին չէ». ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

00:55, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
«Խոսքը Ղարաբաղում թուրք զինվորների ներկայության մասին չէ». ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ
     Թուրքիան ՌԴ հետ համատեղ կմասնակցի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի տեխնիկական վերահսկողությանը, տարածաշրջանում թուրք խաղաղապահներ չեն լինի: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
     «Խոսակցությունը չի վերաբերում թուրք խաղաղապահների, զինվորների տեղակայմանը։ Խոսքը կողմերի կողմից հայտարարության կատարման տեխնիկական վերահսկողության մասին է»,- ասել է նա։
     Դեսպանի խոսքով՝ Ղարաբաղում թուրքական զորակազմի ներկայության անհրաժեշտություն չկա։

8499 | 0
Facebook