Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Տոկաևը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

22:00, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինն ու Տոկաևը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Ղարաբաղում։
     Տոկաևն առանձնացրել է Ղարաբաղում կրակի և մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած ջանքերի արդյունավետությունը:
     «2 կողմից վստահություն է հայտնվել, որ նոյեմբերի 9–ին բարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

6619 | 0
Facebook