Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԱՊԿ-ում ողջունել են «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումն ու արյունահեղության դադարեցումը»

19:35, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
ՀԱՊԿ-ում ողջունել են «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումն ու արյունահեղության դադարեցումը»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը: Այս մասին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
     «Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից համապատասխան հայտարարության ստորագրումից հետո։ Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և արյունահեղության դադարեցմանը: ՀԱՊԿ-ում բազմիցս հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
     ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել տարածաշրջան ռուսական խաղաղապահ զորակազմ մտցնելու որոշումը:
     «Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման էական զսպող գործոն է։ Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- նշել է Զասը։

4987 | 4
Facebook