Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղում մարտերը դադարեցվել են»․ ՌԴ ԳՇ

14:55, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
«Ղարաբաղում մարտերը դադարեցվել են»․ ՌԴ ԳՇ

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, նրանց զինվորականները մնում են իրենց դիրքերում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Այս պահին մարտական գործողությունները դադարեցվել են 2 կողմից։ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մնում են զբաղեցրած դիրքերում»,- ասել է Ռուդսկոյը։

Նա հիշեցրել է, որ «համաձայնագրի պահպանման վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորքը»։

6932 | 0
Facebook