Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ»․ Իվետա Տոնոյան

12:42, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
«Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ»․ Իվետա Տոնոյան

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախատեսված էր հանրահավաք Ազատության հրապարակում։ Ոստիկաններն այս պահին բերման են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին՝ հայտարարելով, որ ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները։ Բերման ենթարկվողների մեջ են Վարդան Այվազյանը, Արսեն Բաբայանը։

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Ազատության հրապարակից Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել։

«Մենք չգիտենք՝ ինչ մեղադրանք է, ինչի համար է ․․․»,- ասաց նա։

Քաղաքացիները բերման են ենթարկվում Ազատության հրապարակից
10659 | 13
Facebook