Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեսանք կամուֆլյաժի նախշերով նիվաներ, վիլիսներ, բայց չտեսանք Ծառուկյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ՝ Շուշիի մոտ կռվելիս»․ Փաշինյան

11:10, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
«Տեսանք կամուֆլյաժի նախշերով նիվաներ, վիլիսներ, բայց չտեսանք Ծառուկյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ՝ Շուշիի մոտ կռվելիս»․ Փաշինյան

«Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է ձևավորելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը։ Հետո մենք տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք կամուֆլյաժի նախշերով նիվաներ, վիլիսներ, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ՝ առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս»,- այս մասին այօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետը։
     «Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև այն ջոկատը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, իսկ մյուս ջոկատն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե բավարար պահեստազորի դեպքում հնարավոր լիներ պահել Շուշին․․․ Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին»,- հավելեց նա։

15767 | 2
Facebook