Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունում ողջունել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

19:20, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Եվրոմիությունում ողջունել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

Եվրոմիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, որի մասին համաձայնագիրն ստորագրվել է երկուշաբթի օրը Ռուսաստանի միջնորդությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն:

«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը։ Մենք նման կոչ ենք արել մարտական գործողությունների սկսվելուց ի վեր։ Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո կտարածենք առանձին հայտարարություն»,- ասել է նա։

5819 | 0
Facebook