Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը

14:00, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, և Ռուսաստանի Դաշնության Նախագահի հայտարարությունը․ «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետևյալի մասին․

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

2. Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանը վերադառնում է մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողներով՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հետագա ավտոմատ 5-ամյա ժամկետովով երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։

6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020-ի նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020-ի դեկտեմբերի 1–ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի վերաբերվելու Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման անվտանգությունը:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ամբողջական տեքստը
16879 | 0
Facebook