Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղի հարցով 3 առաջնորդների հայտարարությունը կտարածվի մոտ ժամանակներս»․ Զախարովա

13:00, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
«Ղարաբաղի հարցով 3 առաջնորդների հայտարարությունը կտարածվի մոտ ժամանակներս»․ Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունն առաջիկայում կհրապարակվի և կտարածվի միջազգային հարթակներում: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես տեսել եմ, որ համացանցում արդեն շրջանառվում են հայտարարության տեքստերը։ Նրանք մոտ են ճշմարտությանը, բայց ես չեմ կարող լիովին հաստատել դրանց հավաստիությունը»,- ասել է նա։ «Առաջիկայում կհրապարակվի բուն հայտարարությունը։ Այն կհրապարակվի, այն կտարածվի միջազգային հարթակներում»։

6373 | 0
Facebook